211652_close_icon
views-count4688 դիտում article-date 15:31 22-02-2018

911 և 102 համարներին ահազանգողի տեղորոշման համակարգ է ներդրվելու

Կառավարություն այսօր հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով նախատեսվում է, որ «օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է կարգավորողի կողմից սահմանված կարգով բացահայտել իր հաճախորդի կողմից օգտագործվող ծառայության վայրի վերաբերյալ տեղեկությունները (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի անձնական տվյալները՝ դեպի արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության 112 (911) և ՀՀ ոստիկանության 102 համարներին կատարվող կանչերի (հաղորդումների) դեպքում»: Ըստ հիմնավորման, մասնավորապես, «911» ծառայությունը իրականացնում է տարաբնույթ ահազանգերի սպասարկում, ահազանգողներին ցուցաբերում բժշկական և հոգեբանական խորհրդատվություն ու աջակցություն, կազմակերպում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում՝ ներգրավելով համապատասխան ուժեր ու միջոցներ: Ծառայության գործունեության ընթացքում գրանցվել են այնպիսի դեպքեր, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն: Ծառայությունում ահազանգողի տեղորոշման համակարգի ներդրումը կարևորագույն գործընթաց է, որի շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը:

Նմանատիպ նյութեր