211652_close_icon
views-count10856 դիտում article-date 14:39 22-02-2018

Վարչապետը հանձնարարել է հետ վերցնել վարորդների դեմ վերաքննիչ բողոքները

Կառավարության նիստում վարչապետն անդրադարձել է վարչական գործերով ներկայացվող բողոքներին: «2017 թվականի նոյեմբերի 9-ին անդրադարձ էինք կատարել վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման և վարչական դատարանի բեռնաթափման հարցին։ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր՝ ուղղված նշված հարցերի կարգավորմանը։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից, չնայած, նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձևավորված միասնական դատական պրակտիկա և դատաքննության ընթացքում արձանագրվել են ապացույցների լիարժեքության խնդիրներ: Արդյունքում նման իրավիճակը բացասաբար է ազդում վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության վրա, նույնիսկ այն պարագայում, որ վերջերս կառավարության նախաձեռնությամբ վարչական վերաքննիչ դատավորների թվաքանակը ավելացվեց 3-ով»,-նշել է Կարեն Կարապետյանը։ Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է Ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին 1-ամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաքննիչ դատարանում ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել են ապացույցների հավաքագրման, լիարժեքության, մեկնաբանման թերություններ, ձևավորված է միասնական դատական պրակտիկա, և նման դեպքերում ձեռնարկել ներկայացրած վերաքննիչ բողոքները հետ վերցնելուն ուղղված գործողություններ։ Առավել հաճախակի բողոքարկվող վարչական իրավախախտումների հստակեցման անհրաժեշտության դեպքում՝ կներկայացվեն առաջարկություններ։ Արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացվի կառավարության աշխատակազմ։

Նմանատիպ նյութեր