211652_close_icon
views-count4295 դիտում article-date 12:32 22-02-2018

Սերժ Սարգսյանը՝ ԵԱՏՄ առաջնորդ. Մենուա Հարությունյան

Վերջին շրջանում արևմտյան մայրաքաղաքներում մեր նախագահի ելույթները ոչ միայն Հայաստանում են լայն քննարկման և հիմնականում դրական գնահատականների արժանանում, այլև՝ Ռուսաստանում, և ռուսական հայտնի վերլուծաբանները սկսել են ակտիվորեն վերլուծել նախագահ Սարգսյանի՝ միջազգային հարթակներում ունեցած ելույթները՝ համարելով, որ նա ճկուն դիվանագետ է, ով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա լարված հարաբերությունների պայմաններում փորձում է միջնորդական առաքելություն իրականացնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Սերժ Սարգսյանն Արևմուտքի համար դարձել է ԵԱՏՄ-ի հետ շփվելու միջնորդ և այս փաստը Սերժ Սարգսյանին դարձնում է ԵԱՏՄ լիդեր... Իսկապես փոքրիկ Հայաստանի համար մեծ դիվանագիտական հաջողություն է փայլուն հարաբերություններ ձևավորել աշխարհաքաղաքական տարբեր բևեռների հետ և փորձել սեփական հարաբերություններն օգտագործելով՝ թուլացնել լարվածությունը քաղաքական բևեռների միջև: Սերժ Սարգսյանն իր ճկուն դիվանագիտական մտածողությամբ փոքրիկ, բայց դարավոր անցյալ ունեցող Հայաստանը դարձնում է կարևոր գործոն և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵԱՏՄ-Արևմուտք և ԵԱՏՄ-Իրան հրարաբերություններում: Իսկ ինքը՝ անձամբ Սերժ Սարգսյանը՝ որպես պետական քաղաքական գործիչ, ակնհայտորեն ընդգծված լիդեր է դառնում և՛ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների, և՛ մեր տարածաշրջանի երկրների ղեկավարների ֆոնին... [b][url=https://web.facebook.com/menua1/posts/1566075160128220]Մենուա Հարությունյան[/url][/b]

Նմանատիպ նյութեր