211652_close_icon
views-count7706 դիտում article-date 10:44 22-02-2018

Թաներ Աքչամ. Մենք ապացույցներ ունենք, որ Թալեաթ փաշայի արձակած՝ հայերի սպանությունների հրամաններն իրական են «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Թուրք սոցիոլոգ և գիտնական Թաներ Աքչամը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նոր հրատարակված իր գրքում («Kiling Orders Taleat Pashas Teiegrams and the Armenian Genocide») արված բացահայտումներին, մասնավորապես, Թալեաթ Փաշայի արձակած հրամանագրերի բնօրինակներին՝ ասել է. «Հայ մտավորական և Հայոց ցեղասպանությունը վերապրած Արամ Անտոնյանը փնտրել է փաստաթղթեր տեղահանությունների և սպանությունների մասին պատմական արձանագրաթյանները հաստատելու համար: 1918 թվականին Հալեպում բնակվող օսմանյան բյուրոկրատ Նայիմ ԷՖենդին Անտոնյանին է վաճառել Օսմանյան 21 փաստաթղթերի բնօրինակները, ինչպես նաև իր ձեոագիր հուշագրությունը: Հուշագրությունը ներառում էր 52 բնօրինակ փաստաթղթեր, որոնք Նայիմը ձեռքով արտագրել էր: 1921 թվականին Անտոնյանը հրապարակել է Նայիմ Բեյի հուշագրությունները, որոնք ներառում էին այդ փաստաթղթերից 14-ը: Այս փաստաթղթերից ոմանք Ցեղասպանության ճարտարապետ, ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայինն են և պարունակում են հայերի սպանության հրամաններ: Օսմանյան պատմագիտական ընկերությունը 1983 թվականին հրատարակել է Գիրք, որը պնդում էր, որ այս փաստաթղթերը կեղծիք են: ...Երկար տարիների հետագոտություններից հետո ես բացահայտեցի, որ բացակայող ապացույցը անհրաժեշտ էր մերժելու համար թուրքական պատմագրական ընկերության պնդումները: Ես հաստատել եմ, որ Նայիմ Բեյը Հալեպում օսմանյան պաշտոնյա էր: Ես բացահայտել եմ իր հուշագրությունների բնօրինակ պատճենները, և ես ապացուցել եմ, որ ներկայացված փաստաթղթերը իրական են: Մենք այժմ ապացույց ունենց. որը ցույց է տալիս, որ և՛ հուշագրությունը, և՛ Թալեաթ փաշայի սպանությունների հրամանները իրական են»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր