211652_close_icon
views-count2653 դիտում article-date 10:36 22-02-2018

Ձեզ հաջողվել է կինոժապավենին հանձնել մարդկային էության թաքնված դրվագները. Սերժ Սարգսյանը՝ Արտավազդ Փելեշյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 22-ին, շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, երջանիկ կյանք ու ստեղծագործական նոր նվաճումներ: Նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեծ է Ձեր ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում: Դուք կինոարվեստի այն երախտավորներից եք, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի տարեգրության մեջ՝ ուղենիշ դառնալով կինոռեժիսորների և արվեստագետների համար: Ձեզ հաջողվել է կինոժապավենին հանձնել մարդկային էության և հոգեվիճակների թաքնված դրվագները, մարդու և բնության փոխառնչությունները, իսկ բացառիկ տաղանդով և վարպետությամբ ստեղծված Ձեր ֆիլմերը պատկերի և շարժման յուրօրինակ զգացողության ու մեկնաբանության, տարածական մտածողության և նոր արտահայտչաձեւերի կիրառման փայլուն դրսեւորումներ են»:

Նմանատիպ նյութեր