211652_close_icon
views-count3552 դիտում article-date 11:32 22-02-2018

Չեռնոգորիայում՝ ԱՄՆ դեսպանատան վրա ռումբ են նետել

Չեռնոգորիայում գտնվող ԱՄՆ դեսպանատան վրա անհայտ անձն այս գիշեր ռումբ է նետել, որը պայթել է։ Այդ մասին հայտնում է Ruters գործակալությունը։ Ոստիկանությունը փակել է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություն տանող բոլոր փողոցները։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ նախ, տղամարդը ինքնաշեն պայթուցիկն է նետել դեսպանատան տարածքը, իսկ հետո պայթեցրել է իրեն մեկ այլ պայթուցիկով։ Իրավապահները հետաքննություն են սկսել;

Նմանատիպ նյութեր