211652_close_icon
views-count2593 դիտում article-date 11:06 22-02-2018

Amnesty International-ը քննադատել է Ռուսաստանին՝ մարդու իրավունքների ոտնահարման համար

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի տարեկան զեկույցը, որում նշում է Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման իրավիճակի վատթարացման մասին։ «Խոսքի ազատության ու խաղաղ հավաքների նորանոր սահմանափակումներ են արձանագրվել, շատացել են իրավապաշտպաններին վախեցնելու դեպքերը, մշակութային իրավունքներ գրեթե չկան»,-ասված է զեկույցում։ Մասնավորապես, շեշտադրված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ընտանեկան բռնությունների ապաքրեականացումը, կրոնական փոքրամասնությունների վրա գործադրվող ճնշումները, Հյուսիսային Կովկասում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները և սեռական փոքրամասնություններին ճնշելը, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի հարցով բանաձևի արգելափակումը Ռուսաստանի կողմից։

Նմանատիպ նյութեր