211652_close_icon
views-count3048 դիտում article-date 21:48 21-02-2018

Փրկարարները վերապատրաստվում են ու կատարելագործում օտար լեզվի իմացությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանի հանձնարարականի համաձայն` Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից փրկարար ծառայողների համար կազմակերպվել են ռուսերեն լեզվի իմացության կատարելագործման դասընթացներ, որոնք անցկացվում էին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Ս.թ. փետրվարի 21-ին եռամսյա դասընթացը հաջողությամբ ավարտած 14 փրկարար ծառայողի շնորհվեցին ավարտական վկայականներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն, փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն, ՀՀ-ում ՌԴ դեսպանի խորհրդական Սերգեյ Ռիբինսկին և այլ պաշտոնատար անձինք: Դասընթացի շրջանավարտ ծառայողներից 8-ը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով վերապատրաստման են գործուղվելու Մոսկվա՝ ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիա և ՌԴ ԱԻՆ Սանկտ-Պետերբուրգի պետական հակահրդեհային ծառայության համալսարան: Ռուսերեն լեզվի իմացության կատարելագործման դասընթացն ավարտած մյուս 6 ծառայողները կներգրավվեն ՌԴ-ում անցկացվող մասնագիտական վերապատրաստման այլ դասընթացների: Բացի այդ, կա պայմանավորվածություն այս տարի 80 հայ փրկարար ծառայողի ընդգրկելու ՌԴ տարբեր բուհերում կազմակերպվող մասնագիտական վերապատրաստման դասընթացների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր