211652_close_icon
views-count10412 դիտում article-date 18:57 21-02-2018

Կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում, փետրվարի 21-ի առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը: Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի: Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է, որ մսեղիքը պիտանի չէ սննդում օգտագործելու համար, ինչի հիման վրա այն ոչնչացվել է: ՍԱՊԾ-ն հորդորում է սպառողներին միս գնելիս անպայման պահանջել անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով: [b] ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր