211652_close_icon
views-count2671 դիտում article-date 14:13 21-02-2018

ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը ԱԺ հանձնաժողովի հավանությունը չստացավ

ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը քննարկման արդյունքներով բացասական եզրակացություն տվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ռեյտինգային համակարգից հրաժարվել և խորհրդարանական ընտրություններն անցկացնել պատգամավորի թեկնածուների միայն համապետական համամասնական ցուցակներով: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հեղինակած օրինագծին կողմ են հանդես եկել նաև «Ելք» դաշինքի ներկայացուցիչները, սակայն դա անբավարար էր: Դեմ է հանդես եկել իշխող Հանրապետական կուսակցությունը:

Նմանատիպ նյութեր