211652_close_icon
views-count16000 դիտում article-date 10:32 21-02-2018

Բացառիկ ձայնագրություն՝ Սիրիայում ռուսական զոհերի թվի մասին. «Ամերիկայի ձայն»

Ռուսները փորձում են քողարկել Սիրիայում Ամերիկյան բանակի հետ բախման զոհերի թիվը, բացառիկ ձայնագրությունը փաստում է հակառակը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4262833.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Ռուսաստանի ընդդիմությունն ու մամուլը տարակարծիք են ՌԴ արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովայի պնդմանը, ըստ որի Սիրիայի Դեր Զորի հատվածում ամերիկյան զորքերի հետ բախման ընթացքում զոհվել են Ռուսաստանի 5 քաղաքացիներ: Ինչպես հայտնում է [url=https://www.polygraph.info/a/us-wagner-russia-syria-scores-killed/29044339.html]Polygraph.info[/url], զոհերի անհամեմատ մեծ թվաքանակի մասին են խոսում այլ աղբյուրներ, որոնց պնդմամբ ռուսական ռազմական մասնավոր ընկերության զորամիավորումները ենթարկվել են հարձակման նավթամշակող գործարանի ուղղությամբ իրենց առաջխաղացման փորձի ժամանակ: Այս միջադեպի վերաբերյալ շրջանառության մեջ են դրվել մի քանի ձայնագրություններ, որոնք արտահոսել են մամուլ: Ըստ դրանց, զոհերի թիվն անցնում է 200-ը: Ռուսական մասնավոր ռազմական ընկերության շարասյունները ենթարկվել են նախ հրթիռակոծման, այնուհետև գնդակահարվել են օդից ամերիկյան ռազմական ուղղաթիռների կողմից: Ձայնագրությունում անհայտ անձը պնդում է, որ ամերիկյան կողմը տեղյակ էր, որ շարասյունը ռուսական է: Այս միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը: Ամերիկյան կողմը պնդում է, որ դիմել է ինքնապաշտպանության՝ ի պատասխան ասադամետ զորամիավորումների հարձակման: «Մենք կօգտագործենք մեր զորքերը՝ միայն եթե նրանց սպառնա վտանգ: Սա այդ դեպքն էր»,- հայտարարել է պետքարտուղարության մամլո խոսնակ Հիզեր Նաուերթը: Ռուսական պաշտոնական կողմի 5 զոհերի մասին պնդմանը հակասում է նաև այն, որ, ինչպես նշում են մամուլի միջոցները, Ռուսաստանի առնվազն 8 քաղաքացիների հարազատներն ու ընկերները հաստատել են իրենց մերձավորների զոհվելու փաստը փետրվարի 7-ի միջադեպի ժամանակ: Հիշեցնենք, որ Սիրիայում են տեղակայված ռուսական բանակի մի քանի ռազմակայաններ: Ռուսաստանը հանդիսանում է նախագահ Բաշար Ասադի դաշնակիցը: Որոշ աղբյուրների պնդմամբ Սիրիայում են գտնվոմ նաև ռուսական ռազմական մասնավոր ընկերության «Վագներ խմբի» զորամիավորումները: Մասնավոր ռազմականացած խմբավորումներն անօրինական են ըստ Ռուսաստանի օրենսդրության, սակայն հայտնի է, որ դրանք լայնորեն օգտագործվում են պաշտոնական Մոսկվայի կողմից տարբեր հակամարտություններում, ներառյալ Սիրիայում, Վրաստանում և Ուկրաինայում: Փետրվարի 7-ի միջադեպի ընթացքում հարձակման ենթարկված զորամիավորումն ամենայն հավանականությամբ «Վագներ խումբ» ընկերության ռազմաշարասյունն էր: Դեռևս պարզ չէ, թե զոհվածներից քանիսն են հանդիսանում Ռուսաստանի քաղաքացիներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր