211652_close_icon
views-count3283 դիտում article-date 15:18 21-02-2018

Ամերիկացիների 2/3-ը կողմ է զենքի մասին օրենքի խստացմանը. հարցում

ԱՄՆ-ի բնակիչները պատրաստ են աջակցել զենք ձեռք բերելու ու այն պահելու մասին օրենքի խստացմանը, հատկապես Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 19-ամյա նախկին դպրոցականը զենքով ներխուժեց դպրոց և սպանեց 17 հոգու։ Քվիննիփեքսի համալսարանը սոցհարցում է անցկացրել, որի արդյունքներով պարզ է դարձել, որ հարցվածների 66 տոկոսը պատրաստ է աջակցել նշված օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ 31 տոկոսի կարծիքով՝ օրենքը չպետք է փոփոխության ենթարկվի։ Հետազոտողները նկատում են, որ ցուցանիշներն ամենաբարձրն են նշված թեմայով մինչ այսօր անցկացված հարցումների արդյունքներով։ 2015 թվականի դեկտեմբերին անցկացվել էր նույն հարցումը, որի ժամանակ բնակիչների միայն 49 տոկոսն էր կողմ արտահայտվել օրենքի խստացմանը։

Նմանատիպ նյութեր