211652_close_icon
views-count3413 դիտում article-date 09:41 21-02-2018

Կառավարությունն օրերս կվավերացնի հերթական վարկային համաձայնագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը մոտ օրերս կվավերացնի ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի մի­ջև անցած տարվա նոյեմբերի 20-ին ստորագրված «Ոռոգման համակար­գերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկա­յին համաձայնագիրը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հատկացվող վարկի գումարը կազ­մում է 2 մլն դոլար, որի մայր գումարի վճարումը սկսվելու է 2032 թվականի մայիսի 15-ից մինչև 2042 թվականի նոյեմբերի 15-ը: Սա դեռ լրացուցիչ ֆինանսավորումն է: Հիշեցնենք, որ միայն 2011 թվականին նույն նպատա­կի համար ՎԶԵԲ-ից ՀՀ-ն 18 մլն դոլա­րի չափով վարկ էր վերցրել: Նկա­տենք, որ վերջին տարիներին ՀՀ կա­ռավարությունը ոռոգման համակար­գի արդիականացման, ջրամբարների կառուցման ու վերանորոգման համար հսկայական վարկեր է վերցրել: Փաս­տացի, Հայաստանն արդեն իսկ ստա­ցել է 50 մլն եվրո և 48 միլիոն դոլար՝ ոռոգման ցանցը բարելավելու հա­մար, նախատեսվում են ևս հսկայա­կան միջոցներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր