211652_close_icon
views-count24916 դիտում article-date 21:32 20-02-2018

Ծեծկռտուքին մասնակցած բժիշկներին հնարավոր է հեռացնեն աշխատանքից. Aravot.am

Քիչ առաջ ավարտվեց Գյումրի բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում փետրվարի 17-ին բուժհաստատությունում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները քննելն ու մասնակից 6 բուժաշխատողների պահվածքին գնահատական հնչեցնելն էր։ Էթիկայի հանձնաժողովը, որը բաղկացած է 11 անդամից՝ փորձառու բժիշկներից, իրավաբանից ու արհմիության նախագահից, լսեց միջադեպին մասնակից ու ականատես դարձած բոլոր բուժաշխատողների բացատրությունները, քննեց նրանց տված բացատրագրերը։ Հանձնաժողովականները խստորեն դատապարտեցին բուժաշխատողին ոչ հարիր պահվածքը՝ գտնելով, որ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի նորմերին չհամապատասխանող քննարկումներ են տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/02/20/938209/]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/18/1089434/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, փետրվարի 17-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կետրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել էին նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, ով ստացել է մարմնական վնասվածքներ։ Մինչ Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները կճշտեին իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 13։00-ին Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Աննա Ադամյանը Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել էր, որ նշված բժշկական կենտրոնում վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 40-ամյա Արմեն Նասիբյանը և 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել էին իր աշխատասեղանին և մոտ 10 րոպեից ավելի սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր և Արմեն Նասիբյանները հարազատ եղբայրներ են, իսկ Ա. Ադամյանը աշխատում է նշված բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր, Արման և Արտակ Սարգսյաններն էլ՝ որպես բժիշկներ։ Փաստի առթիվ Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր