211652_close_icon
views-count21897 դիտում article-date 20:29 20-02-2018

Հայտնի են 2017 թվականին լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումն ու քննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների` 2017 թվականի աշխատանքների վերլուծությունների արդյունքում որոշվել են լավագույն ցուցանիշներ ապահոված ստորաբաժանումն ու քննիչը։ Քննարկելով թեկնածություններից յուրաքանչյուրի կողմից քննված քրեական գործերի և նախապատրաստված նյութերի ցուցանիշներն ու արդյունքները՝ հանձնաժողովը քվեարկությամբ «Տարվա ստորաբաժանում» է ճանաչել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնին, իսկ «Տարվա քննիչ»՝ ՀՀ ՔԿ Երևանի քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռևիկ Սեդրակյանին. վերջիններս, ինչպես նաև տարվա ընթացքում լավագույն ցուցանիշներ արձանագրած մի շարք այլ աշխատակիցներ պարգևատրվեցին գերատեսչական պարգևներով։ ՀՀ քննչական կոմիտեի տարվա ստորաբաժանում և տարվա քննիչ ճանաչելու կարգը և պայմանները հաստատվել է ՀՀ քննչական կոմիտեի Նախագահի՝ 2015 թվականի հունիսի 11-ի թիվ 56-Լ հրամանով։ Ստեղծվել է հանձնաժողով՝ բաղկացած 8 անդամից։ Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը, իսկ կազմում ընդգրկված են տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը, կազմակերպական-վերլուծական բաժնի պետը, ներքին անվտանգության վարչության պետը, Երևան քաղաքի քննչական վարչության պետը, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության և քրեական գործերի քննության աջակցության վարչության պետը և Կոմիտեի նախագահի կողմից ներկայացված Կոմիտեի 2 ծառայող։ [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր