211652_close_icon
views-count10523 դիտում article-date 20:08 20-02-2018

Ժոզե Մոուրինյո. Մենք որոշ խնդիրներ ունենք

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Սևիլյայի» հետ արտագնա խաղից առաջ հայտնել է թիմում վնասվածք ունեցող խաղացողների մասին: «Կարծում եմ, որ մինչև հանդիպումը ոմանք կարող են շարք վերադառնալ: Շանս ունեն Ռեշֆորդը, Վալենսիան և Էրերան: Պոգբայի դեպքում չգիտեմ: Ռոխոն, Ջոնսը, Մարուանն ու Զլաթանը հաստատ չեն խաղում, այնպես որ նման կարևոր խաղին մենք որոշակի խնդիրներով ենք մոտենում: Բայց իմ կարծիքով, այստեղ իր դերը պետք է խաղա մեր հոգեբանությունը: Մենք ուժեղ և կուռ թիմ ունենք: Մենք գիտենք, որ խաղը դժվարին է լինելու, սակայն պատրաստ ենք հաղթահարել դժվարությունները», ասել է Մոուրինյոն: «Սևիլյա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Նմանատիպ նյութեր