211652_close_icon
views-count12677 դիտում article-date 18:01 20-02-2018

Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ հարգանքի տուրք Մարտակերտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 19-ին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի գլխավորությամբ շրջվարչակազմի պատասխանատու աշխատողներ, ուժային կառույցների եւ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, զինվորականներ, ուսուցիչներ եւ աշակերտներ ու քաղաքի հասարակությունը, Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ, ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Մարտակերտի «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրում: Արցախյան գոյապայքարում եւ անկախության ճանապարհին բազում հայորդիներ նվիրվել են հայրենիքին, եւ բոլորիս պարտքն է հիշել նրանց: Ավաղ, նրանցից շատերը զոհվել են ազատ ու անկախ հայրենիք կերտելու ճանապարհին: Նրանց հիշատակն անմար է յուրաքանչյուր հայի սրտում: Փառք հայրենիքի ազատության համար մարտնչածներին եւ այդ ճանապարհին իրենց կյանքը նվիրած հայորդիներին: Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի խմբագիր
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր