211652_close_icon
views-count1572 դիտում article-date 14:15 20-02-2018

Հայաստանում սնանկացման գործերով դատարան կբացվի

Հայաստանում 2019 թվականին սնանկության գործերով դատարան կստեղծվի: Այս մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Այսպիսի դատարանի ստեղծումը կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը: Նույն նպատակներով Երևանի դատարանները միացվել են և ընդհանուր իր​ավասությամբ մեկ դատարան է ստեղծվել՝ բոլոր տարածքային բաժանումներով: Այս աշխատանքի մեկ այլ ուղղությունը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է: Այլ նորարարությունների շարքում նախարարը նշել է նոտարների դերի բարձրացումը և դատավորի միջամտություն չպահանջող գործերով քննման համար ինստիտուտի ստեղծումը:

Նմանատիպ նյութեր