11610 դիտում
13:44 20-02-2018
Չեմպիոնների լիգա. Լոնդոնում սպասվում է «Բարսելոնայի» առաջին մեծ քննությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում փետրվարի 20-ին կկայանան հերթական երկու հանդիպումները:
Մեծ հետաքրքրությամբ է սպասվում Լոնդոնում կայանալիք հանդիպումը, որտեղ Անգլիայի չեմպիոն «Չելսին» ընդունելու է«Բարսելոնային»:
Առաջին հայացքից, այս մրցավեճում ֆավորիտը ակնհայտ է. Իսպանիայի առաջնությունում առանց պարտության ընթացող, մեծ առավելությամբ առաջին հորիզոնականում գտնվող «Բարսելոնան» ընդդեմ մի թիմի, որն այս պահին ԱՊԼ-ում պայքարում է ընդամենը լավագույն քառյակում հայտնվելու համար:
Այո, այժմ «Չելսիի» լավագույն օրերը չեն, թիմում կան խնդիրներ, կան հակասություններ Անտոնիո Կոնտեի ու ակումբի ղեկավարության միջև, հարձակման գիծը այդպես էլ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չուժեղացվեց, բայց միևնույն է. սա «Չելսին» է, որը Անգլիայի չեմպիոն է դարձել: Սա հրաշալի տակտիկ Անտոնիո Կոնտեի կոլեկտիվն է, որը կարողանում է նվազագույն հնարավորություններով առավելագույն արդյունքներ քաղել:
Կոնտեն գիտի, թե գրանդ ակումբների հետ ինչպես պետք է խաղալ: «Բարսելոնայի» հետ խաղում ակնհայտ է, որ «Չելսին» խորը պաշտպանողական մարտավարություն է ընտրելու՝ շեշտը դնելով հակագրոհների վրա:
Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա «Չելսիի» հետ հանդիպումը ԷրնեստոՎալվերդեի գլխավոր քննությունն է լինելու այս մրցաշրջանում: Թող տարօրինակ չթվա, բայց այս մրցաշրջանում «Բարսելոնան» դեռևս լուրջ մրցակիցներ չի ունեցել: «Ռեալին» հաղթել են, բայց Զիդանի թիմն այն ժամանակ խորագույն ճգնաժամի մեջ էր, «Յուվենտուսին» հաղթել են, սակայն թուրինցիներն էլ այդ պահին մեծ կադրային ու խաղային խնդիրներ ունեին:
Հիմա կտեսնենք, թե «Բարսելոնայի» պոտենցիալը ինչ սահմաններ ունի. թիմը, որը մտադիր է այս տարի նվաճել Չեմպիոնների լիգան, պետք է ցուցադրի կարգով շատ ավելի բարձր ու համոզիչ ֆուտբոլ, ինչ ցույց էր տալիս առ այսօր:
Օրվա մյուս խաղում «Բավարիան» ընդունելու է թուրքական «Բեշիքթաշին», որը ՉԼ-ի խմբային փուլի գլխավոր անակնկալներից մեկը մատուցեց՝ խմբում գրավելով 1-ին տեղը: Բայց այստեղ թերևս շատ ավելի ակնհայտ է ֆավորիտը. Յուպ Հայնկեսի վերադարձից հետո «Բավարիան» նորից վերադարձել է իր չեմպիոնական ակունքներին՝ բոլոր մրցաշարերում չնկատելով իր մրցակիցներին: Կարծում ենք, որ հենց առաջին խաղում «Բավարիան» կփորձի լուծել հաջորդ փուլ դուրս գալու հարցերը:
2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։45-ին։
[b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ
[/b]
«Չելսի» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)
«Բավարիա» (Գերմանիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1981 դիտում
12:51 20-10-2015
Չեմպիոնների լիգա. Լոնդոնում ճակատամարտ է սպասվում. տեսանյութ
2909 դիտում
12:25 30-04-2019
Չեմպիոնների լիգա. Լոնդոնում սպասվում է հանճարների և համարձակների համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2040 դիտում
15:36 12-03-2019
Չեմպիոնների լիգա. Այսօր՝ «Յուվենտուսի» և Ռոնալդուն գլխավոր քննությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ