211652_close_icon
views-count2229 դիտում article-date 14:28 20-02-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 19-ից 20-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 15, խարդախության 8, բռնաբարության կամ բռնաբարության փորձի 2, անձի առևանգման, հարկերից խուսափելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր