211652_close_icon
views-count3411 դիտում article-date 09:57 20-02-2018

ԱՄՆ-ում սպասում են հայ պատգամավորներին. «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնի հայ համայնքը նույնպես նախապատրաստվում է մարտի սկզբին նախատեսված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցին Միացյալ Նահանգներ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4261456.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, հայ օրենսդիրների այցը լավ հնարավորություն է ընձեռում ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքական գործիչներին և փորձագետներին ծանոթանալ Հայաստանի դիրքորոշմանը. «Նրանք, ովքեր ճշտում են տեսակետները Հայաստանի վերաբերյալ, կարող են լսել նաև Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարներին, տեղեկանալ, թե որոնք են Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները»: Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում Հայաստանի պատգամավորների պատվին հատուկ ընդունելություն է կազմակերպվելու, նշում է Չուլջյանը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգներ Հայաստանի պատգամավորների այցելության միտքը ծագել է նախորդ տարի. «Անցյալ տարվա սեպտեմբերին ամերիկյան կոնգրեսականների մի խումբ այցելել էր Հայաստան, մի մասը նաև Արցախ: Այդ ընթացքում բխեց գաղափար, որ սա շարունակական լինի և որ նաև Հայաստանի ԱԺ ներկայացուցիչներն Ամերիկա գան, հայ-ամերիկյան բարեկամական կապերն ավելի ջերմացնեն ամերիկյան կոնգրեսականների հետ»: Վաշինգտոնում հայ պատգամավորների հանդիպումների ընթացքում քննարկվելու են հայ-ամերիկյան քաղաքական և տնտեսական հարաբերությունների բարելավումն ու խորացումը: «Ինչքան կարողանանք, պետք է սերտացնենք այս կապերը, այս 100-ամյա կապերը, որ արդեն ստեղծված են, որ իսկապես դրական առաջընթաց տեսնենք թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական ոլորտում»:

Նմանատիպ նյութեր