211652_close_icon
views-count6102 դիտում article-date 09:19 20-02-2018

Բժիշկները կռվել են հիվանդ «գողանալու» պատճառով. մանրամասներ՝ ԲԿ-ում ծեծկռտուքի դեպքից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին «Գյումրի» բժշկական կենտրոնում բժիշկների միջև վիճաբանությունը վեր է ածվել ծեծկռտուքի: Բժիշկներ Արմեն և Արթուր Նասիբյանները վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման ևԱրտակ Սարգսյանների հետ: Արդյունքում՝ մարմնական վնասվածքներ է ստացել բժիշկներից մեկը: Միաժամանակ՝ 35-ամյա բուժքույր Աննա Ադամյանը Ոստիկանությանը հայտնել է, որ վիճաբանության ժամանակե եղբայրներ Նասիբյանները ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և մոտ 10 րոպեից ավել սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին: Թե ինչն էր խուլիգանությամբ համեմված բժիշկների ծեծկռտուքի պատճառը, մեզ հետ զրույցում Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրենը խուսափեց հստակ պարզաբանումներից. «Ասեմ, որ նույն օրը տեղյակ եմ եղել միջադեպից, երկու կողմն էլ դիմել են ինձ, եկել են ինձ մոտ՝ մեր անվտանգության աշխատակիցների հետ: Ես բացատագրեր եմ պահանջել, հանձնարարել եմ փոխտնօրենին՝ անհապաղ կազմակերպել էթիկայի հանձնաժողովի նիստը: Իրականությունը լրիվ այլ է, մամուլում ներկայացվածը գույնզգույն է: Իրականում՝ հիվանդի պատճառով իրար չեն հասկացել: Մեկը մի հիվանդի բուժել է, հետո՝ նույն հիվանդը գնացել է մյուսի մոտ… Խառն է շատ, ես էլ շատ հստակ չգիտեմ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b] Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/18/1089434/]հայտնել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, փետրվարի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կետրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի էին ենթարկել նրանցից մեկին, ով ստացել էր մարմնական վնասվածքներ։ Մինչ Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները կճշտեին իրենց ստացված օպերատիվ տեղեկությունները, ժամը 13։00-ին Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Աննա Ադամյանը Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել էր, որ նշված բժշկական կենտրոնում վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 40-ամյա Արմեն Նասիբյանը և 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել էին իր աշխատասեղանին և մոտ 10 րոպեից ավելի սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր և Արմեն Նասիբյանները հարազատ եղբայրներ են, իսկ Ա. Ադամյանը աշխատում է նշված բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր, Արման և Արտակ Սարգսյաններն էլ՝ որպես բժիշկներ։ Փաստի առթիվ Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում էին միջոցառումներ՝ Նասիբյան եղբայրներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր