211652_close_icon
views-count15379 դիտում article-date 08:35 20-02-2018

Տարոն Մարգարյանի գլխավորած կառույցում գործում են «զոնի» կարգերը, այն էլ՝ «քուչի մակարդակի». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»: Համենայն դեպս, Տարոն Մարգարյանի գլխավորած կառույցում գործում են ոչ թե ՀՀ օրենքներն ու իրավական մյուս ակտերը, այլ «զոնի» կարգերը, այն էլ՝ «քուչի մակարդակի»: Նախորդ շաբաթ «դեմն առեք, շուտ» հրահանգով ՀՀԿ-ականների կողմից ծեծի ենթարկվեցին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները: Երեկ պարզվեց՝ քաղաքապետարանում գնալով առանձնակի տարածում է գտնում թղթախաղը. համենայն դեպս, ԵԾ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողական տեսախցիկների ներկայությամբ բացահայտել է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատասենյակներից մեկում բլոտ խաղում: Ու քանի որ և՛ ծեծկռտուքի, և՛ այդ թղթախաղի մասին վկայող տեսագրությունները հանրության սեփականությունը դարձան լրագրողների «մեղքով», հիմա քաղաքապետարանում ամեն կերպ փորձելու են սահմանափակել լրատվամիջոցների մուտքը և գործունեությունն իրենց մոտ` նպատակ ունենալով խոչընդոտել ԶԼՄ-ներին: Այլ կերպ ասած` Տարոն Մարգարյանն իր ՀՀԿ-ական ոհմակին զսպելու փոխարեն, ընդհակառակը, պայքարում է լրագրողների դեմ, որոնք ի ցույց դրեցին ոհմակի հանցագործությունները: Այս գործին լծվել է նաև տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, որն ավագանու չարաբաստիկ նիստում առաջինը նետվեց՝ ԵԾ անդամների «դեմն առնելուն», խոչընդոտեց մի քանի լրագրողների աշխատանքը, իսկ երեկ էլ խոչընդոտել է «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի հարցազրույցը Զարուհի Փոստանջյանի հետ` հորինելով զանազան պատրվակներ, վերածվելով քաղաքապետի արտահաստիքային պաշտպանի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր