211652_close_icon
views-count4338 դիտում article-date 23:06 19-02-2018

Անտոնիո Ռյուդիգեր. Մենք չենք վախենում «Բարսելոնայից»

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բարսելոնայի» հետ մրցավեճին: «Չեմպիոնների լիգան բոլորովին այլ մրցաշար է: Տեսեք, թե «Ռեալն» ինչպես է խաղում Պրիմերայում, և որքան լավ խաղացին ՊՍԺ-ի դեմ: Մենք պետք է մեր շանսից օգտվենք, ամեն ինչ մեզանից է կախված: Խաղը տևում է 90 րոպե և կարևոր չէ, թե ինչ է եղել մինչև նրա սկիզբը: Եթե ինչ որ մեկը վախենում է, ավելի լավ է խաղադաշտ չմտնի: Մենք չենք վախենում «Բարսելոնայից»: Մրցավարի սուլիչից հետո ամեն ինչ կանենք հաղթելու համար: Դա լինելու թոփ-հանդիպում երկու ուժեղ մրցակիցների միջև», ասել է Ռյուդիգերը: «Չելսի»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Նմանատիպ նյութեր