211652_close_icon
views-count3233 դիտում article-date 23:30 19-02-2018

Թումոն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի՝ WCIT-ի գլխավոր մրցանակին

Թումոն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի՝ WCIT-ի գլխավոր մրցանակին: Թումոն հպարտ է Հայաստանի ՏՏ և կրթական ոլորտը նման առաջադեմ միջազգային հարթակներում ներկայացնելու, առաջատար ընկերությունների և մասնագետների ուշադրությունը մեր երկրին և դրա երիտասարդ ներուժին դարձնելու համար։ Հուսով ենք՝ այս հաղթանակը էլ ավելի կնպաստի հայկական նախագծերի ճանաչմանը և գնահատմանը ՏՏ միջազգային ասպարեզում։ *** WCIT համաժողովը անց է կացվում է 1978 թ-ից Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance, WITSA) նախաձեռնությամբ։ WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է հազարավոր գործարարների, նորարարների, ՏՏ ոլորտի կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) հետ համագործակցության շրջանակներում որոշում է ընդունվել 2019-ին համաժողովը անցկացնել Հայաստանում։ [b]Թումո հաղորդակցման թիմ[/b]

Նմանատիպ նյութեր