211652_close_icon
views-count5745 դիտում article-date 20:24 19-02-2018

Տոնի Կրոսը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակն է

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամռանը ուժեղացնել կիսապաշտպանությունը: Թիմի գլխավոր տրանսֆերային նպատակն այդ ուղղությամբ դարձել է «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը: 2014թ. «Յունայթեդը» արդեն փորձել էր ձեռք բերել գերմանացուն և շատ մոտ էր դրան, սակայն վերջին պահին Կրոսը գերադասեց տեղափոխվել «Ռեալ»: Սպասվում է, որ ամռանը «Ռեալը» մի շարք ֆուտբոլիստների: «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի գնել Կրոսին, որի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը: Բացի, Կրոսից, մանկունյանցիների ցուցակում է նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է կիսապաշտպանությունում Կրոսին օգտագործել որպես կապող օղակ Նեմանյա Մատիչի և Պոլ Պոգբայի միջև:

Նմանատիպ նյութեր