211652_close_icon
views-count11954 դիտում article-date 19:50 19-02-2018

Հայկ Կասպարովը՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի, հավանական հաղթողի և իր երգի մեսիջի մասին

Մի քանի ժամ և կմեկնարկի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի երկրորդ եթերաշրջանը: Այսօր Առաջին ալիքի ուղիղ եթերում հեռուստադիտողները կկարողանան հետևել առաջին կիսաեզրափակիչ համերգին: Այդ օրը ելույթ կունենան նաև երգիչ՝ Հայկ Կասպարով ում հետ մինչ եթերը խոսեցինք նախագծի և երգի մասին: Մեզ հետ զրույցում Հայկը ասաց, որ նախագծին մասնակցելու միտքը եղել է երգի հեղինակներինը: Այն հարցին որքանով եք գնահատում Ձեր հաղթանակը այս փուլում և Եվրատեսիլ 2018-ում Հայկը ասաց. «Ամեն ինչ կախված է հանդիսատեսից, քանի որ իրենց քվերակությունից է կախված մեր արդյունքները: Ժյուրին կատարել է իր գնահատականը, իսկ մյուս 50 տոկոսը հեռուստադիտողներինն է: Իսկ թե ով կհաղթի կանխատեսում չեմ կարող անել»: Հայկ՝ 20 մասնակիցների մեջ արդյոք կան Ձեզ մրցակիցներ, ովքեր հավանական է որ կհաղթեն: «Չեմ կարող ասել. այս մրցույթում ամեն ինչ անկախատեսելի է, այս օրերին փորձերի ժամանակ եղան այնպես, որ կարող են բոլորն էլ հաղթողի թեկնածու լինեն: Ժյուրին արդեն իր գնահատականը կատարել է և դա չգիտենք թե ով է: Կա հուզմունք ու դա խանգարում է բոլորիս: Միայն կարող եմ ասել բոլոր մասնակիցներն էլ լավ են յուրովի»: Հայկ ի՞նչ մեսիջ եք ուզում փոխանցել մարդկանց այս երգով: «Ինքը սիրո մասին է ու թարգմանաբար ստացվում է այսպես՝ «Այնպես արա, որ սիրահարվեմ քեզ»: Երիտասարդական երգ է և ինձ թվում է համապատասխան է Եվրատեսիլին»- մեզ հետ զրույցում ասաց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասնակից՝ Հայկ Կասպարովը: [b]Նյութը՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ Լուսանկարը՝ Հայկ Կասպարովի ֆեսյբուքյան էջից[/b]

Նմանատիպ նյութեր