211652_close_icon
views-count1868 դիտում article-date 20:15 19-02-2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: «Հարգելի գործընկեր, Խոր ցավով տեղեկացանք Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով տոկունություն ու համբերություն»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:

Նմանատիպ նյութեր