211652_close_icon
views-count1580 դիտում article-date 20:52 19-02-2018

Գնահատվել են քաղաքացիական պաշտպանության կարողությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ վարչապետի 2017 թ. հոկտեմբերի 27-ի թիվ 1225-Ա որոշման համաձայն` ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հրամանով, ս/թ փետրվարի 12-16-ը ՀՀ ԱԻՆ աշխատանքային խումբը՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանի գլխավորությամբ, իրականացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ՔՊ վիճակի համալիր գնահատում: Գնահատվեցին նաև «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Վեոլիա ջուր», «Ջրառ» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունների պատրաստությունը քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարման ուղղությամբ: Մեթոդական և գործնական օգնություն ցուցաբերվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն ու ենթակա կազմակերպություններին` ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերի կազմման և ճշգրտման աշխատանքներին: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ՔՊ ղեկավար կազմի, տարահանման հանձնաժողովի և ՔՊ կազմավորումների հրամանատարական կազմի իրավիճակի բարդ պայմաններում գործելու ունակությունները գնահատելու նպատակով անցկացվեց շտաբային վարժանք: Վարժանքի մտահղացմամբ նախատեսված միջոցառումներն իրականացվեցին ողջ ծավալով: Ամփոփելով արդյունքները՝ վարժանքի մասնակիցներն ընդգծեցին, որ իրականացված միջոցառման ընթացքում իրենց հնարավորություն ընձեռվեց շտկելու առկա խնդիրները և կատարելագործելու գործնական հմտությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր