211652_close_icon
views-count2230 դիտում article-date 18:28 19-02-2018

Հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի ներքին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատակազմի իրավաբանական վարչությանը, քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանին և աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին հանձնարարել է ներկայացնել ավագանու կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ՝ դրանք նախապես քննարկելով Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների հետ: Աշխատակազմի իրավաբանական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաև քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին էլ հանձնարարվել է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն: Երևանի քաղաքապետը աշխատակազմի իրավաբանական վարչությանն ու աշխատակազմի քարտուղարին նաև հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում աշխատանքային ռեժիմը, մուտքն ու ելքը, ինչպես նաև այլ աշխատանքները կանոնակարգելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր