211652_close_icon
views-count10199 դիտում article-date 13:15 19-02-2018

Դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը կփոխվի. ԿԳ նախարար

Հայաստանում դպրոցների կառավարման այսօրվա մեխանիզմը չի արդարացնում իրեն, խորհուրդները չեն կատարում այն դերը, որը պետք է կատարեին, դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը փոփոխության կարիք ունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նրա խոսքով, դրա հետ կապված ԿԳ նախարարությունը դրսից դրամաշնորհային աջակցություն է ուզել. «Աշխատել ենք, ամբողջ փաթեթը պատրաստ է, առաջիկայում կմտնենք կառավարություն: Երկու ուղղությամբ ենք աշխատել. առաջինը, որ խորհուրդներն աշխատեն մեկից ավելի դպրոցների համար, որ, ասենք, գյուղապետը հնարավորություն չունենա ուղիղ նշանակել խորհրդի անդամներ: Երկրորդ՝ արմատապես պիտի մեծանա դպրոցի տնօրենների անձնական պատասխանատվությունը և վերահսկելիությունը: Բացի այդ, տնօրենի ընտրության եղանակը պետք է փոխվի»:

Նմանատիպ նյութեր