211652_close_icon
views-count2529 դիտում article-date 18:15 19-02-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` փետրվարի 16-ից 19-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 16-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 19-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 18, խարդախության 15, կաշառակերության 6, անձի առևանգման, կողոպուտի, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, հարկերից խուսափելու, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու և որսագողության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 42-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր