211652_close_icon
views-count7873 դիտում article-date 23:30 18-02-2018

Դոնալդ Թրամպ. Ռուսաստանին հաջողվել է ԱՄՆ-ում քաոս ստեղծել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը նպատակ էր դրել ԱՄՆ-ում քաոս ստեղծել, ապա այդ հարցում հաջողությունների է հասել: «Եթե Ռուսաստանը ցանկանում էր ԱՄՆ-ում տարաձայնություններ և քաոս ստեղծել, ապա հաշվի առնելով կոմիտեներում լսումներրը, հետաքննությունները և միջկուսակցական թշնամությունները, նրանք իրենց ակնկալիքներից ավելիին են հասել», գրել է Թրամպն իր թվիթերում: Բացի այդ, Թրամպը հորինվածք է համարել ռուսական կողմի և իր նախընտրական շտաբի միջև դավադրության մասին հայտարարությունը՝ հիշեցնելով, որ նա երբեք չի հերքել ռուսական միջամտության հնարավորությունը ամերիկյան ընտրություններին: «Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը չի միջամտել ընտրություններին: Ես ասել եմ, որ դա կարող էր լինել Ռուսաստանը, Չինաստանը կամ մեկ այլ խմբավորում», գրել է ամերիկյան առաջնորդը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կոնգրեսն ու ՀԴԲ-ն հետաքննություն են անցկացնում՝ 2016թ. նախագահական ընտրություններում այսպես կոչված «ռուսական միջամտության» առթիվ: Իր հերթին Ռուսաստանը բազմիցս հերքել է միջամտության առթիվ իրեն վերագրվող մեղադրանքները:

Նմանատիպ նյութեր