211652_close_icon
views-count8326 դիտում article-date 17:13 18-02-2018

Իրանում կործանված օդանավի որոնողական աշխատանքներին խանգարում են եղանակային վատ պայմանները

Իրանի Սպահան նահանգում այսօր առավոտյան կործանված ուղևորատար ATK-72 օդանավի որոնողական աշխատանքներին խոչընդոտում են եղանակային անբարենպաստ պայմանները։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Հիշեցնենք, որ օդանավը վթարվել է Սեմիր քաղաքից ոչ հեռու՝ Լայ Սորղ լեռնային շրջանում։ Զոհվել են օդանավում գտնվող բոլոր մարդիկ՝ անձնակազմի 6 անդամները և 66 ուղևորները։ Ոչ ցամաքային և ոչ էլ օդային ճանապարհով հնարավոր չէ առայժմ մոտենալ վթարի ենթադրյալ վայրը։ Փրկարարները տեղի բնակիչների հետ հատուկ ավտոմեքենաներով փորձում են հասնել այնտեղ, առայժմ՝ ապարդյուն։ Հիշեցնենք, որ Aseman ավիաընկերությանը պատկանող օդանավը վայր է ընկել թռիչքից մոտ 55 րոպե անց։ Այն օդ էր բարձրացել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից և պետք է վայրէջք կատարեր Յասուջի օդանավակայանում։ Մինույն ժամանակ ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Թաբաթաբին հայտարարել է, որ բոլոր մարդկանց մահվան մասին տեղեկությունները չի կարող հաստատել, քանի դեռ փրկարարները չեն հասել վթարի վայրը։

Նմանատիպ նյութեր