13071 դիտում
16:14 18-02-2018
Հնդկաստանում հարսանիքի ժամանակ գազի պայթյունի հետևանքով մոտ 2 տասնյակ մարդ է զոհվել
Հնդկաստանի հյուսիս-արևմտյան Ռաջասթան նահանգում անցկացված հարսանեկան արարողության ժամանակ գազի բալոն է պայթել, ինչն էլ 18 մարդու կյանք է խլել։ Այդ մասին հայտնում է India Today-ը։
Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ Բեավար քաղաքում։ Պայթյունի հետևանքով փլուզվել է շինության առաստաղը։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 9 դի, իսկ այսօր ևս 9 դի։
Բացի զոհերից, 18 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից 6-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հաղորդվում է նաև, որ փլատակներում դեռ մարդիկ կան։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նմանատիպ նյութեր
988 դիտում
15:46 13-06-2014
Հնդկաստանում պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ
824 դիտում
11:28 27-06-2014
Հնդկաստանում գազատար խողովակի պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ
3035 դիտում
22:43 29-09-2015
Եմենում հարսանիքի ժամանակ իրականացված ավիահարվածների հետևանքով 131 մարդ է զոհվել. տեսանյութ
Այս բաժնից
382 դիտում
14:16 21-04-2024
ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության բարելավման նպատակով զորավարժություն կանցկացնի
391 դիտում
13:45 21-04-2024
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին