211652_close_icon
views-count3790 դիտում article-date 13:38 18-02-2018

Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները քննարկել են փոխգործակցության հարցերը

Փետրվարի 18-ին Մյունխենում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Զարիֆը գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումները Երևանում ու Թեհրանում և միջազգային հարթակներում կրում են հաճախակի բնույթ, ինչը թույլ է տալիս հետևել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, նախանշել փոխգործակցության նոր ծրագրեր։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, ենթակառուցվածքային նախագծերին առնչվող հարցերի: Այս համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական համատեղ նիստը նախատեսված է գումարել մոտ օրերս Երևանում: Նախարարները քննարկեցին միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր: Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Նմանատիպ նյութեր