211652_close_icon
views-count21412 դիտում article-date 11:09 18-02-2018

Փրկարարները ձյան արգելափակումից ավտոմեքենաներ են դուրս բերել

Փետրվարի 18-ին, ժամը 04:06-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ» կոչվող տարածքից դեպի Ամբերդ տանող ճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» մակնիշի 48 VD 888 և «ՈւԱԶ» մակնիշի 60 VV 808 պետհամարանիշերով ավտոմեքենաներն արգելափակվել են Արտաշավան-Ամբերդ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին (8 ուղևոր): Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:

Նմանատիպ նյութեր