211652_close_icon
views-count7651 դիտում article-date 22:42 17-02-2018

Աֆրինի քուրդ գրոհայիններն ու բժիշկները Թուրքիային մեղադրել են թունավոր գազեր կիրառելու մեջ

Սիրիական Աֆրին քաղաքի մերձակայքում գտնվող Էլ-Մզեյնա բնակավայրի 6 բնակիչ տուժել են թուրքական բանակի կողմից թունավոր գազերով արկերի կիրառումից: Քրդական «Ֆիրատ» գործակալության տվյալներով, Աֆրինի հիվանդանոցի բժիշկները հակված են ենթադրել, որ թուրքական զինվորականներն ու նրանց աջակցող «Սիրիական ազատագրական բանակի» գրոհայինները հարձակման ժամանակ քլոր են օգտագործել: Տեղի հիվանդանոցի տնօրեն Ջոան Մոհամեդը հայտարարել է, որ տուժածներից չորսի ինքնազգացողությունը ներկա պահին կայունացել է, ևս երկուսը շարունակում են ծանր վիճակում մնալ: «Մենք փորձում են պարզել, թե ինչ թունավոր գազ են կիրառել հրետակոծման ժամանակ», նշել է նա: Թուրքիան պաշտոնապես դեռ չի արձագանքել այս մեղադրանքներին: Բացառված չէ, որ նման արձագանք ընդհանրապես չլինի. չհաստատված տեղեկություններով, Աֆրինի ռմբակոծությունների ժամանակ զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ և ամեն անգամ Անկարան նման տեղեկություններին չի արձագանքում:

Նմանատիպ նյութեր