211652_close_icon
views-count8841 դիտում article-date 21:22 17-02-2018

Միքայել Միքայելյան. Այս օլիմպիական խաղերն ինձ շատ անհրաժեշտ էին

Դահուկորդ Միքայել Միքայելյանն այսօր ձմեռային օլիմպիական խաղերում ավարտեց ելույթները՝ 15 կմ ազատ ոճ մրցատարածությունում 39:25.1 արդյունքով զբաղեցնելով 83-րդ հորիզոնականը: Նա կարողացավ իրենից հետ թողնել տարբեր երկրների 36 մրցակցի: Եզրագիծը հատելուց հետո Միքայել Միքայելյանը Փհենչհանում գտնվող մարզական լրագրող Խաչիկ Չախոյանին և ֆոտոլրագրող Ասատուր Եսայանցին ասել է. «Օլիմպիական մրցաշարն ինձ շատ անհրաժեշտ փորձ տվեց, ինչը, բնականաբար, կօգտագործեմ իմ ապագա մրցելույթների ժամանակ: Ես այնքան էլ գոհ չմնացի իմ ցույց տված արդյունքներից: Չնայած, այնքան էլ լավ մարզավիճակում չէի, արեցի այն, ինչ կարող էի: Իսկ հիմա ես ձգտում եմ ավելի լավ պատրաստվել մինչև 20 տարեկան դահուկորդների աշխարհի առաջնությանը»:

Նմանատիպ նյութեր