211652_close_icon
views-count19598 դիտում article-date 20:23 17-02-2018

Երևանում մեկնարկեց «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են Հայաստանից, Վրաստանից, Իտալիայից և Իսպանիայից ժամանած պատվիրակությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 17-ին, Հայաստանից, Վրաստանից, Իտալիայից և Իսպանիայից ժամանած պատվիրակությունները Երևանի «Դայմոնդ Հաուզ» հյուրանոցում մասնակցեցին «Երիտասարդ ձեռներեցներ» միազգային կոնֆերանսին, որի գլխավար նպատակն էր բացահայտել զբոսաշրջության ոլորտում նորարարական գաղափարներ կամ լուծումներ առաջարկելու՝ երիտասարդների պոտենցիալը և քննարկել այս ոլորտում նրանց համար առկա հնարավորությունները և հավանական խոչընդոտները: Համաձայն պաշտոնական տվյալների, 2017 թվականին Հայաստան է այցելել 1,5 մլն, իսկ Վրաստան՝ ավելի քան 7 մլն զբոսաշրջիկ, ինչն երկուսի համար էլ զգալի աճ է եղել նախորդ տարիների համեմատ: Միևնույն ժամանակ կոնֆերանսին մասնակից մյուս երկու երկրների՝ Իտալիայի և Իսպանիայի դեպքում այս ցուցանիշները շատ ավելի մեծ են: Կարևորելով փորձի փոխանակումը՝ կոնֆերանսի մասնակիցները ոգևորված էին լսել տարբեր երկրների հաջողված ձեռներեցների պատմությունները և գնահատել իրեն գաղափարները կյանքի կոչելու հնարավորությունները: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+

Նմանատիպ նյութեր