211652_close_icon
views-count18317 դիտում article-date 20:43 17-02-2018

Արիեն Ռոբեն. Ուղղակի ապշած եմ, թե ինչ արեց Գվարդիոլան «Սիթիի» հետ

«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» հավակնություններին: ««Սիթին» Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդներից մեկն է: Նախորդ մրցաշրջանների համեմատ թիմն ավելի ուժեղ է դարձել: Շատերն էլ ասում են, թե այժմ նա Եվրոպայի ուժեղագույն ակումբն է: Հնարավոր է, որ այդպես էլ կա, սակայն փետրվարին դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ դուք դեռ ոչինչ չեք նվաճել: Ես ուղղակի ապշած եմ, թե Գվարդիոլան ինչ արեց «Սիթիի» հետ: Մենք լավ ենք ճանաչում Պեպին, ինձ շատ էր դուր գալիս նրա հետ աշխատելը: Նա հիանալի մարզիչ է», ասել է Ռոբենը:

Նմանատիպ նյութեր