211652_close_icon
views-count36921 դիտում article-date 13:46 17-02-2018

EXCLUSIVE: «Մեկ բալիկով, իհարկե, չեմ եզրափակվի». Սոնա Շահգելդյանը ծննդյան օրը բացահայտում է ընտանեկան գաղտնիքներ և խոսում օրվա անակնկալների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երգչուհի Սոնա Շահգելդյանը փետրվարի 14-ին նշեց ծննդյան տարեդարձը: Երգչուհին օրվա անակնկալները և ընտանեկան գաղտնիքները առաջինը վստահել է[url=http://www.exklusivelife.com/] EXKLUSIVElife.com-[/url]ին խոսելով երազանքների, կյանքի, ընտանիքի և օրվա անակնկալների մասին: [b]- Ինչպիսի մեկնարկ եք ունեցել ծննդյան օրը:[/b] - Հոյակապ մեկնարկով է սկսվել ծննդյանս օրը: Ամեն տարի տարբեր ձևերով եմ նշում ու անակնկալները շատ են լինում: Այս տարվա մեկնարկային անակնկալը եղավ այն, որ Երկիր մեդիա հեռուստաընկերությունը ինձ հրավիրեց իրենց առավոտյան եթերին և հաղորդավարներ Ժակը և Լուլուն օրիգինալ կերպով շնորհավորեցին ծննդյանս օրը: Ինձ հետ էր նաև բալիկս: Եթերը հետաքրքիր էր և անմոռանալի, որտեղ ես երգեցի ու այդ օրը ես կհիշեմ իմ ամբողջ կյանքում: Շնորհավորանքները սկսվել են դեռ երեկվանից: Շնորհավորել են ընտանիքիս անդամները, հարազատներս, ընկերներս և այլոք: Դեռ կլինեն շատ շնորհավորանքները, քանի որ օրս նաև աշխատանքային է, բայց այդ ամենը չի խանգարի որ ուրախանամ նաև մտերիմներիս հետ: [b]- Այս տարիների ամենամեծ ձեռքբերումը:[/b] - Շատ-շատ ձեռքբերումները այս և մյուս տարիներին իհարկե եղան: Ցավոք եղավ նաև կորուստ, ես կորցրեցի իմ շունիկին՝ Հիլդուկին և 12 տարի պահելուց հետո ապրել առանց իրեն շատ դժվար է, բայց չխոսենք կորուստներից: Ձեռքբերումները շատ են եղել, սպասելիքներ շատ ունեմ, շուտով կներկայացնեմ նոր աշխատանքներ, ինչը սիրով ներկայացնում եմ ամեն տարի իմ լսարանի համար: Իհարկե ամենամեծ ձեռքբերումը իմ բալիկի ծնունդն էր, ինչը շատ եմ կարևորում: Իմ երգելը, իմ բեմ դուրս գալը, դրանք ամեն անգամ մի նոր ձեռքբերումներ են: Եվ իհարկե լավ մարդկանց հետ ծանոթանալը, ինչը շատ եմ կարևորում: -[b] Խոսենք ծննդյան երազանքերի մասին: Ինչ երազանքներ և ցանկություններ եք մտապահում մոմերը փչելիս, եթե հնարավոր է կխնդրեմ մի փոքր բացահայտեք այն մեզ համար:[/b] - Ես իհարկե պահում եմ երազանքներ և փորձում եմ դրանք իրականացնել: Պահում եմ ցանկություն, որ լինեմ առողջ իմ ընտանիքի հետ և իհարկե ամբողջ աշխարհին խաղաղություն և թող վատ բաներ երբեք չլինեն: Ունեմ ևս մեկ երազանք, որ տեսնեմ Արևմտյան Հայաստանը, քանի որ ունեմ արմատներ Արևմտյան Հայաստանից: Պապական կողմս Վանեցի են եղել և շատ եմ ցանկանում տեսնել Արևմտյան Հայաստանը դա ինձ համար մեծ երազանք և ցանկություն է: Ցանկանում եմ լինել նաև Երուսաղեմում: Եվ ամենակարևորը որ զինվորները ծառայեն խաղաղ պայմաններում և վերադառնան իրենց տները: [b] - Ով է երջանկություն պարգևում Ձեզ:[/b] - Երջանկություն պարգևում է իմ ամուսինը, իմ բալիկը, մայրս իմ հարազատները և լավ մարդիկ: Ես երբ տեսնում եմ ինչ-որ լավ կատարած աշխատանք դա արդեն ինձ համար երջանկություն է: Երջանկություն է նաև այն որ իմ մտերիմները իմ կողքին են ու այն որ իմ հանդիսատեսը ինձ սիրում է և իմ կողքին են: [b] - Սոնա մեր հետ զրույցում դեռ 2017-ին ասացիք, որ երեխայի ծնունդը մեծ փոփոխություն կատարեց Ձեր ընտանիքում: Փոքրիկ հրաշքի մասին կխնդրեմ խոսեք:[/b] - Փոքրիկս ամբողջությամբ փոխեց իմ կյանքը: Ինքը շատ լավ բալիկ է ուրախ, աշխույժ, շատ հասկացող և չգիտեմ... Շատ-շատ եմ սիրում իրեն և մեկ բալիկով իհարկե չեմ եզրափակվի, քանի որ երեխաներ շատ եմ սիրում: [b]- Սոնա խոսենք Ձեր նախասիրությունների մասին:[/b] - Դրանք շատ-շատ են ու տարբեր են: Սիրում եմ կենդանիներին խնամել, օգնել դրսի կենդանիներին, թե գումարով և թե ուտելիքով և առ հասարակ որքանով որ կարողանում եմ: Շատ եմ սիրում պարել դա էլ է իմ նախասիրությունը: Կերտել դերասանական կերպարներ դա նույն պես իմ նախասիրությունների մեջ է մտնում: Շատ եմ սիրում նաև ֆուտբոլ խաղալ, քանի որ մորեղբայրս հայտնի ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է, նա նաև իմ ամենասիրելի ֆուտբոլիստն է և դրանից է որ սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Առաջարկում ենք դիտել Սոնա Շահգելդյանի խելահեղ ծննդյան երեկոն [url=http://www.exklusivelife.com/]EXKLUSIVElife.com-[/url]ի տեսախցիկից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+

Նմանատիպ նյութեր