211652_close_icon
views-count4785 դիտում article-date 13:23 17-02-2018

Մեքսիկայում վթարի է ենթարկվել բարձրաստիճան պաշտոնյաների տեղափոխող ռազմական ուղղաթիռը

Մեքսիկայում երկրաշարժից տուժած վայրերի ստուգայցի ժամանակ ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ ուղղաթիռում գտնվել են երկրի ներքին գործերի նախարար Ալֆոնսո Նավարետեն և Օախակայի նահանգապետ Ալեխանդրո Մուրաթը: Televisa հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նրանք ողջ են մնացել, սակայն զոհվել է 1 հոգի, ով նույնպես ուղղաթիռում է եղել: Նշվում է, որ ուղղաթիռը վայրէջքից անմիջապես առաջ կորցրել է կառավարումը և վայր ընկել: Պարզվում են միջադեպի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր