211652_close_icon
views-count5366 դիտում article-date 15:02 17-02-2018

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի՝ 2018 թվականի անդրանիկ նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 16-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի՝ 2018 թվականի անդրանիկ նիստը։ Նորընտիր հանձնաժողովը ձեւավորվել է հրապարակայնության ու թափանցիկության, հասարակական ընդգրկվածության ապահովման սկզբունքով եւ շարունակելու է իրականացնել իրավաչափ քննություն եւ վերահսկողություն։ Հանձնաժողովը նախագահում է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Նիստին մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետը, հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկվեցին ոստիկանության չորս ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։ Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողների նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր