211652_close_icon
views-count17436 դիտում article-date 10:32 17-02-2018

Այսօր մեր գործընկեր, հասարակության կողմից սիրված ու գնահատելի Արամ Աբրահամյանի ծննդյան օրն է

Այսօր՝ փետրվարի 17-ին, մեր գործընկեր, սիրված ու ճանաչված մտավորական, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արամ Աբրահամյանի ծննդյան տարեդարձն է: Այսօր լրատվական դաշտում աշխատող բազմաթիվ լրագրողներ առաջին հերթին պարտական են Ա. Աբրահամյանին, ում շնորհիվ նրանք կայացան լրատվական դաշտում, դրա վառ ապացույցն է հասարակության կողմից սիրված ու գնահատված «Առավոտ» օրաթերթը, որի նախկին ու ներկա աշխատակիցները շատ բան սովորեցին Ա. Աբրահամյանից, այն է՝ լրագրողի մասնագիտությունը երբեք չծառայեցնել սեփական շահերին, հասարակությանը լրատվություն ներկայացնել հավաստի, լավի մասին լավ, վատի մասին՝ վատ սկզբունքով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է հոբելյարին, ցանկանում առողջություն, երկար տարիների կյանք, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ աշխատանքում:

Նմանատիպ նյութեր