211652_close_icon
views-count6258 դիտում article-date 10:11 17-02-2018

Էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացու դիմումը՝ ընդդեմ Վիգեն Սարգսյանի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին էթիկայի հանձնաժողովից: Դիմումի ուսումնա­սիրման ավարտի ժամկետներ հանձ­նաժողովից դժվարացան նշել՝ ասե­լով, թե այդ ամենը կկատարվի օրենքի սահմաններում: Խոսքը վերաբերում է Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքա­ցուն «բոշա» անվանելու դեպքին, երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը վի­րավոր զինծառայողին օգնելու համար նախարարի տարածած հայտարարու­թյան տակ թողել էր հետևյալ մեկնաբանությունը. «1000 դրամները պր­ծան, թե թազա բոշության ձև է», ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը նշել էր. «Բոշան դու ես»: Որոշ ժամանակ անց նախարարը հեռացրել էր և՛ օգ­տատիրոջ, և՛ իր մեկնաբանությունը, սակայն սոցիալական ցանցում բուռն քննարկում էր ծավալվել նախարարի կողմից արված վիրավորական արտա­հայտության շուրջ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր