211652_close_icon
views-count14809 դիտում article-date 09:09 17-02-2018

Ոստիկանությունը Երևանում քուրդ ահաբեկիչների է փնտրում. ուսանողներ են հարցաքննվել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ի աղբյուրներին հայտնի դարձավ, որ ոստիկանները հարցաքննել են Երևանում վարձակալված մի բնակարանում ապրող երեք քուրդ և երկու հայ ուսանողների: «Վերջիններս ուղղորդված են գնացել այդ բնակարան»,-համոզված են հայ ուսանողները: Մեր աղբյուրը որոշ մանրամասներ ներկայացրեց կատարվածից: Ըստ այդմ, սկզբում հայերին են հարցաքննել, հարցրել են, թե ինչ գործ ունեն քրդերի հետ: Պատասխանել են, որ ուսանող են, տան վարձը թանկ է եղել, իրենք էլ որոնել, համատեղ ապրելու ցանկություն ունեցող մարդիկ են գտել, միասին մեկ բնակարան են վարձակալել: Հետո հարցաքննել են քուրդ ուսանողներին: Վերջիններս ցույց են տվել իրենց ուսանողական տոմսերը, ոստիկանները ճշտել են, որ չեն ստում, այլևս Հայաստանում նրանց գտնվելու մասին հարցեր չեն տվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր