211652_close_icon
views-count10033 դիտում article-date 21:10 16-02-2018

Ժոզե Մոուրինյո. Պոգբան վերջին հանդիպումներում վատ էր խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Պոլ Պոգբան փոշմանել է, որ տեղափոխվել է անգլիական ակումբ: «Դուք շատ եք ստում: Ես կարող եմ Պոգբայի անունից խոսել: Նա ընդունում է, որ վերջին հանդիպումներում այնքան էլ հաջող չէր խաղում: Դա հսկայական կեղծիք է, թե մեր հարաբերությունները վատ են: Դա սուտ է, որ մենք չենք շփվում: Թիմը Պոգբայի կարիքը ունի: Երբ նա թիմում չէ, դա վատ է: Լինենք անկեղծ. վերջին երկու հանդիպումներում նա վատ էր խաղում: Ծիծաղելի է խոսել նրա դիրքի մասին: Մեկնումեկը թող ասեր, թե «Նյուքասլի» հետ խաղում Պոգբան ո՞ր դիրքում էր խաղում: Պոգբայի համար գերադասելի 4-3-3 մարտավարությունը: Այնտեղ նա ձախից է գերադասում խաղալ: Որոշ վերլուծաբանների միլիոններ են վճարում: Էշություններ դուրս մի տվեք», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր