211652_close_icon
views-count1949 դիտում article-date 22:26 16-02-2018

Հայաստանը ներկայացված է Նյուրբերգում անցկացվող օրգանական սննդի առաջատար BIOFACH ցուցահանդեսում

Փետրվարի 14-ից 17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, ընթանում է Եվրոպայում ամենամեծ Օրգանական սննդի և խմիչքի մասնագիտացված 29-րդ ցուցահանդեսը (BIOFACH 2018), որին Հայաստանից ներկայացված են հայկական 10-ից ավելի ընկերություններ: Բացման արարողությանը ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին ողջունեցին Բավարիայի ներքին գործերի, քաղաքաշինության և տրանսպորտի նախարար Յոախիմ Հերմանը՝ ներկայացնելով Բավարիայի վարչապետ Հորստ Զեհոֆերի ուղերձը, Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին և Սննդի ու գյուղատնտեսության հարցերով Գերմանիայի Դաշնային նախարարի տեղակալ Հերման Օնկո Այկենսը: Բացման արարողությանը մասնացկեց նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը: Փետրվարի 15-ին Հայկական տաղավար այցելեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի ուղեկցությամբ շրջայց կատարեց տաղավարով և ծանոթացավ հայկական արտադրողների ներկայացված արտադրանքին: Քննարկվեցին օրգանական սննդամթերքի ոլորտում հայ-գերմանական համագործակցության առավել խորացման հեռանկարները և այդ ուղղությամբ ջանքերի համադրման հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր