211652_close_icon
views-count5097 դիտում article-date 18:46 16-02-2018

Չինական ակումբը Ինյեստային առաջարկել է տարեկան 35 մլն եվրո աշխատավարձ

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան Չինաստանից առաջարկ է ստացել: «Տյանցզին Ցյուանցզյանը» մտադիր է ձեռք բերել իսպանացուն և նրան առաջարկում է պայմանագիր՝ տարեկան 35 մլն եվրո աշխատավարձով: Չինական ակումբի ներկայացուցիչները երկու անգամ ժամանել են Իսպանիա՝ Ինյեստայի գործակալների հետ բանակցությունների: Ինյեստան քննարկում է այդ առաջարկը, քանի որ այն խիստ գրավիչ է: Սակայն նա առայժմ ոչ մի պատասխան չի տվել և մինչև մարտի վերջը ժամանակ է խնդրել: «Բարսելոնան» չի ցանկանում իր լեգենդին բաց թողնել, սակայն հաշվի առնելով նրա կարիերան կատալոնական ակումբում, դեմ չի արտահայտվի, եթե Ինյեստան ցանկանա հեռանա:

Նմանատիպ նյութեր